Վրաստանում նախորդ երկու օրերին 133 մարդ է բերման ենթարկվել. ՆԳՆ |azatutyun.am|

azatutyun.am: Վրաստանի ոստիկանությունը մարտի 7-8-ը երկրի խորհրդարանի դիմաց անցկացված բողոքի ցույցերի ընթացքում բերման է ենթարկել 133 քաղաքացու, այսօր հայտնել է երկրի ներքին գործերի նախարարությունը։

«Մարտի 8-ին Թբիլիսիում, խորհրդարանի շենքի մոտ և Ռուսթավելի պողոտայում հանրահավաքը մի քանի ժամ շարունակվել է խաղաղ, սակայն ավելի ուշ հանրահավաքի մասնակիցներից մեկը կոչ է արել գրոհել խորհրդարանի շենքը »,- ասվում է հաղորդագրությունում։

«Շենքի մուտքերի զանգվածային շրջափակման ժամանակ դրա մասնակիցները գործել են ագրեսիվ, վնասել են երկաթե ցանկապատերը, մուտքի դռները, ջարդել են պատուհանների ապակիները, քարեր և այլ առարկաներ են նետել խորհրդարանի բակ, պիրոտեխնիկա են կիրառել ոստիկանների դեմ, ովքեր ստիպված են եղել ուժ կիրառել բռնի գործողությունները ճնշելու համար», – հայտարարում է ՆԳ նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ մարտի 9-ի գիշերը ակցիան ցրելու ժամանակ տուժել է ՆԳՆ 10 աշխատակից։

Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանը մարտի 7-ին 76 կողմ, 13 դեմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունել էր «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենսդրական փաթեթը, որը խորհրդարան էր բերել «Վրացական երազանք» կուսակցության շարքերը լքած և հակաարևմտյան շարժում ձևավորած «Ժողովրդի ուժը» շարժումը: Փաթեթը ենթադրում էր «օտարերկրյա գործակալներ» կոչել բոլոր այն ոչ բիզնես իրավաբանական անձանց ու լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20 տոկոսը ֆինանսավորում են օտար ուժերը։ Հեղինակներն այն համարում են «ամերիկյան», ընդդիմախոսները՝ «ռուսական»։

Օրինագծի՝ առաջին ընթերցմամբ ընդունմանը հաջորդեցին ցույցերը, բողոքի, անհնազանդության ակցիաները Թբիլիսում, որոնք ոստիկանությունն ուժի գործադրմամբ ցրեց:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և «Ժողովրդի ուժ» հասարակական շարժումն այսօր հայտարարեցին օրինագիծը խորհրդարանից հետ կանչելու որոշման մասին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.