Վրաստանում ցույցերի ժամանակ բոլոր ձերբակալվածներն ազատ են արձակվել |1tv.ge|

1tv.ge: Վրաստանի ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների կողմից այս տարվա մարտի 7-ին և 8-ին խորհրդարանի հարակից տարածքում բողոքի ակցիայի ժամանակ ազատ են արձակվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն բերման ենթարկված բոլոր անձինք: Այս մասին ասված է Վրաստանի ՆԳՆ հայտարարության մեջ։

«Ձերբակալվածների մի մասը ներկայացվել է դատարան, իսկ մնացածը ազատ են արձակվել մեկուսարանում գտնվելու ժամկետը լրանալու հիմքով։

Ներքին գործերի նախարարությունում շարունակվում է մարտի 7-8-ը տեղի ունեցած բռնի իրադարձությունների առնչությամբ հետաքննությունը Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով։ Ձեռնարկվում են քննչական գործողություններ՝ խորհրդարանի շենքի հարակից տարածքում շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանների վրա հարձակում գործած անձանց և բռնի այլ գործողություններ կատարած անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.