tert.am: Ղազախստանում այսօր անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Երկրի ամբողջ տարածքում բացվել են ընտրատեղամասեր Մեջիլիսի՝ խորհրդարանի ստորին պալատի և մասլիխաթների՝ տեղական ներկայացուցչական մարմինների պատգամավորների արտահերթ ընտրությունների համար: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի»-ին:
Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Մուխթար Երմանը նշել է, որ երկրի շրջանների մեծ մասում ընտրատեղամասերը բացվել են Աստանայի ժամանակով առավոտյան ժամը 7:00-ին: «Ըստ Ալմաթի, Շիմքենդ և Աստանա քաղաքների տարածաշրջանային հանձնաժողովների տրամադրած օպերատիվ տվյալների՝ քվեարկությունը սկսվել են երկրի բոլոր 10146 ընտրատեղամասերում և արտասահմանյան երկրներում Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչությունների 18 ընտրատեղամասերում»,- ասել է Երմանը։