Սիրիայի և ԱՄԷ-ի նախագահները հանդիպում են անցկացրել |armenpress.am|

armenpress.am: Սիրիայի նախագահ Բաշար Ասադը և նրա կինը՝ Ասմա ալ Ասադը մարտի 19-ին սկսել են այցը ԱՄԷ, ժամանելուն պես նրանց ողջունել է երկրի նախագահ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Այսօր ԱՄԷ-ում ընդունել եմ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, և մենք կառուցողական բանակցություններ ենք վարել մեր երկրների միջև հարաբերությունների զարգացման համար», – գրել է ԱՄԷ նախագահը սոցցանցերում:

Նա հավելել է, որ «մենք նաև քննարկումներ ենք անցկացրել Սիրիայում և տարածաշրջանում իրադարձությունների կայունությունն ու դրական դինամիկան ամրապնդելու նպատակով համագործակցությունն ուժեղացնելու ուղիների շուրջ»:

The National News թերթի տվյալներով՝ ԱՄԷ Է ժամանել նաև սիրիական պատվիրակությունը, այդ թվում ՝ էկոնոմիկայի և տեղեկատվության նախարարները:

2021 թվականին ԱՄԷ-ն հանդես է եկել Դամասկոսի հետ հարաբերությունների կարգավորման օգտին և կոչ է արել վերականգնել Սիրիայի անդամակցությունը Արաբական պետությունների լիգային։  2021 թվականի վերջին Դամասկոսում վերսկսել է աշխատանքը ԱՄԷ դեսպանատունը։  2022 թվականի մարտին Ասադն այցելել է ԱՄԷ՝ Սիրիայում հակամարտության սկսվելուց ի վեր առաջին այցն արաբական երկիր։

2023 թվականի հունվարին ԱՄԷ արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը Սիրիա էր ժամանել Ասադի հետ բանակցելու համար։  Փետրվարին Ասադը նաև այցելել է Օման։

Արևմտյան ԶԼՄ-ները հիշեցնում են, որ ԱՄԷ-ն փետրվարի 6-ին տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժից հետո ակտիվորեն օգնություն է ցուցաբերել տուժած Սիրիային և նրան 100 մլն դոլար է ուղղել՝ ավելի շատ, քան ցանկացած այլ երկիր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.