ԱԺ-ն քննարկում է դատախազներին պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով ամսական հավելում վճարելու նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովը քննարկում է «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը:

Փոփոխությունների արդյունքում դատախազներին կվճարվի ամսական հավելում պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի  չափով:

«Դատախազների վարձատրության ավելացման նման մոտեցման համար հիմք են հանդիսացել մի շարք գործոններ, մասնավորապես՝ քրեական վարույթի ընթացքում դատախազների նկատմամբ առկա արտաքին ճնշումների անհամեմատ բարձր հավանականությունը, գերծանրաբեռնված և հանրային բարձր պատասխանատվություն ենթադրող դատախազներ, աշխատանքի բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավելու համար գրավչությունն ապահովելու անհրաժեշտությունը»,- ասաց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Լևոն Բալյանը:

Աշխատավարձի հավելումների չափը որոշելիս հիմք է ընդունվել առանձնակի ռիսկային բարդություններով պայմանավորված, ինչպես նաև մասնագիտացում պահանջող պաշտոններ զբաղեցնող անձանց տրամադրվող հավելումների միասնական, չտարբերակված մոտեցում սահմանելու անհրաժեշտությունը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.