Դիլիջանի պետական քոլեջի երկու դասախոսներ մեղադրվել են փաստաթղթեր կեղծելու համար

«Դիլիջան պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի դասախոսներ Լ. Մկրտչյանին և Մ. Թամամյանին մեղադրանք է առաջադրվել փաստաթղթեր կեղծելու համար: Ըստ նախաքննական մարմնի, վերջիններս պարտավոր լինելով դասամատյանում կատարել ուսանողների հաճախումների և առաջադիմության ընթացիկ հաշվառում՝ 2017-2018թ թվականների ուսումնական տարում, երկու ուսանողի բացակաները չեն հաշվառել:

Ավելին, ուսանողները Հայաստանից բացակայել են, սակայն, նրանց կողմից հետագա ուսումը շարունակելն ապահովելու նպատակով՝ ուսանողների անվան դիմաց Լ. Մկրտչյանը մեկ այլ դասախոսի խնդրանքով նշանակել է թվով 7 դրական գնահատական: Ըստ նախաքննական մարմնի՝ հետագայում իմանալով, որ ուսանողները երկրից բացակայում են սպիտակացնող նյութով ջնջել է նշված գնահատականները և դրան վրա կատարել բացակա գրառում: 

Դասախոս Մ. Թամամյանը, առաջադրված մեղադրանքի համաձայն, նույն ուսանողների բացականները ևս սահմանված կարգով չի հաշվառել: Վերջիններիս հետագա ուսումը շարունակելն ապահովելու նպատակով՝ նրանց անվան դիմաց նշանակել է թվով 3 դրական գնահատականներ:

Գործն ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ քննության:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Recent events will reshape regional geopolitics’ – President Sarkissian says at Armenian Summit of Minds |armenpress.am|

«Այբ» կրթական հիմնադրամը և Տավուշի մարզպետարանը համատեղ կիրականացնեն կրթական ծրագրեր

Դավիթ Սարգսյանը նշանակվել է Դիլիջան համայնքի ղեկավարի պաշտոնակատար

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.