tert.am: Ուժգին փոթորիկ է գրանցվել Բաթումիում։ Ականատեսների վկայությամբ՝ տանիքներ են պոկվել, ցանկապատն ընկել է անցորդների վրա։ Տուժածների թիվը ճշտվում է։
Տեղի բնակիչներն ասել են, որ մի քանի տարի նման ուժգնության փոթորիկ չէր եղել։ Պոկվել են ցանկապատերը, վնասվել մեքենաներ։
Պողոտաներից մեկում քամին տապալել է բազմամյա էվկալիպտ ծառերը։ Սպասվում է, որ վատ եղանակը Վրաստանի արևմուտքում կպահպանվի ևս մի քանի օր։