tert.am: Ռուսաստանը մինչև 2025 թվականը կչեղարկի միջազգային բջջային ռոումինգը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի հետ։ Այս մասին ասված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) հարցման հավելվածում, որը 2023 թվականի մարտի 16-ին ուղարկվել է դաշնակից պետությունների բոլոր խոշոր բջջային օպերատորներին և Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությանը։
Փաստաթուղթը «Վեդոմոստիի» տրամադրության տակ է, դրա իսկությունը հաստատել են ԶԼՄ-ի աղբյուրները։
Մինչև 2024 թվականի վերջ այս երկրների հեռահաղորդակցական ընկերությունները պետք է մշակեն ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում կապի ծառայությունների արդար սակագների կիրառման կանոններ։
Այնուհետև օպերատորները պետք է իջեցնեն միջազգային կապի սակագները և ԵԱՏՄ երկրների բաժանորդների համար բջջային կապի ծառայությունների համար համապատասխան սակագներ կսահմանեն։