Մեր հեղափոխությունը ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ նաև՝ տնտեսական․ Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում Կառավարության մասին զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ այն հայտարարություններին, թե Հայաստանում ներդրումներ չեն լինում և տնտեսության մեջ ոչինչ չի փոխվում։

«Մեր հեղափոխությունը ոչ միայն քաղաքական մոդելի դեմ է եղել, այլ նաև՝ տնտեսական։ Իրենք պարզապես չեն ընկալում՝ ո՞նց կարող է առանց վարչապետի դաբռոյի երկրում ներդրում տեղի ունենալ։ Սա է այսօր կառավարության գործունեության խզումը, քանի որ տնտեսագիտական միտքը ձևավորվել է հին պայմաններում։ Ավանդական տնտեսագիտական միտքը ձևավորվել է կալկուլյատորով, հաշվիչ մեքենայով, առանց քաղաքական տեսլականի, առանց փիլիոսոփայության։ Սա է ամենամեծ տարբերությունը։

Բայց մենք հին տրամաբանությամբ կարողացել ենք անել հեղափոխություն, ապա այսօր նոր տրամաբանությամբ կկարողանանք անել տնտեսական հեղափոխություն։ Բայց սա չի նշանակում, որ մենք չունենք պռոբլեմներ, և պետք է չվախենանք դրանց մասին խոսել»։ 
Վարչապետը իր ելույթում նաև նշեց, որ 2019 թվականի պետական բյուջեի եկամտային մասը կգերակատարվի առնվազն 40 մլրդ դրամով կամ $90 մլն-ով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.