Նիկոլ Փաշինյանը, ԱԺ մարտի 27-ի նիստում կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս, հայտնել է, որ հուլիսի 1-ից 10%-ով կբարձրանա զինծառայողների աշխատավարձը:
Պետական բյուջե հավելյալ եկամուտների շնորհիվ սեպտեմբերի 1-ից 10%-ով կբարձրանա նաև հանրակրթական դպրոցների 38,000 ուսուցչի աշխատավարձը:
Փաշինյանը նշել է նաև, որ 303 կմ ավտոճանապարհներ կհիմնանորոգվեն ու կնորոգվեն, «ինչն աննախադեպ է»:
«Այս ցուցանիշի մեջ չի մտնում Հյուսիս-հարավ ծրագրով կառուցվող ճանապարհները», – ասել է Փաշինյանը:
Վարչապետի խոսքով, լրացուցիչ եկամուտները ստվերի դեմ վարած քաղաքականության արդյունքն է: