armtimes.com: Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը Թբիլիսիի կենտրոնում խորհրդարանի շենքի դիմաց ցույց է անցկացրել ընդդեմ գործող իշխանության։ InterPressNews լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ակցիան ավարտվել է ուշ ժամի:
Շուրջ հինգ ժամ տևած ակցիային մասնակցել է ավելի քան հազար մարդ։ Հանրահավաքի մասնակիցները, ինչպես նաև ընդդիմության առաջնորդները, ովքեր ելույթ են ունեցել խորհրդարանի ամբիոնից, իշխանություններից պահանջում էին իրականացնել Եվրամիության առաջարկությունները, որ երկիրը ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, այդ թվում՝ օլիգարխների դեմ օրենքի ընդունումը։ Ակցիայի մասնակիցների հիմնական ուղերձը Վրաստանի զարգացման եվրոպական ուղին էր։
Խորհրդարանի մոտ ցուցարարներին միացել են նաև«ՄԱԿ» երիտասարդական շարժման անդամները, ովքեր երթով շարժվել են մետրոյի Ռուսթավելի կայարանից, որը գտնվում է օրենսդիր մարմնից մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա։
Պահանջներ են հնչել նաև ամբիոնից՝ ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և «Մտավարի Արխի» հեռուստաալիքի ղեկավար Նիկա Գվարամիային, ում ընդդիմությունը քաղբանտարկյալ է համարում։ Ակցիան խաղաղ է եղել, բռնություն ու սադրանքներ չեն եղել: