Դատարանը բավարարել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ լրագրող Անի Գևորգյանի

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ նախագահի մամուլի խոսնակը։

«Հարգելի՛ գործընկերներ, տեղեկացնում ենք լրատվամիջոցներով Ալեն Սիմոնյանի դեմ կեղծ տեղեկություն և զրպարտություն տարածելու վերաբերյալ դատարանում տարած հերթական հաղթանակի մասին։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատական 3 ատյանով անցած պատվին և արժանապատվությանը վերաբերող Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ Անի Սեյրանի Գևորգյանի, երրորդ անձ՝ «Նյուզ Էյ Էմ» ՍՊ ընկերության բավարարել է։ Դատարանի վճիռը վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ Դատարանը պարտավորեցրել է Անի Սեյրանի Գևորգյանին հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող փաստացի տվյալները հետևյալ ձևով՝ տեղադրել հայտարարություն www.news.am կայքում, իսկ անհնարինության դեպքում պատասխանողի Ֆեյսբուք սոցիալական կայքի անձնական էջում բոլորի համար հասանելի և տեսանելի եղանակով, առնվազն հինգ աշխատանքային օր ժամկետով կամ առնվազն հինգ հազար տպաքանակ ունեցող տպագիր մամուլում «Հերքում» վերնագրով և հետևյալ բովանդակությամբ՝ «16.04.2021թ.-ին Յութուբ կայքի՝ «hayeli am» վերնագրով ալիքում, news.am և hayeli.am կայքերում տեղադրված տեսանյութում Անի Սեյրանի Գևորգյանիս կողմից Ալեն Սիմոնյանի վերաբերյալ կատարված այն արտահայտությունը, որ նա իմ նկատմամբ հանցագործություն և իմ մանկահասակ երեխայի թիրախավորում է պատվիրել, չի համապատասխանում իրականությանը»:

Դատարանը պարտավորեցրել է նաև Անի Սեյրանի Գևորգյանից հօգուտ Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 150.000 ՀՀ դրամ` որպես զրպարտության համար վնասի հատուցում, 100.000 ՀՀ դրամ՝ որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 7.000 ՀՀ դրամ՝ որպես հայցի բավարարված մասով նախապես վճարված պետական տուրքի գումար:

Հարգելի՛ գործընկերներ, Ալեն Սիմոնյանի համար կարևորը զրպարտություն պարունակող տեղեկատվության հերքումն է։ Հիշեցնենք, որ դատարան ներկայացված 11 գործերից արդեն երեքը բավարարվել են և հերքվել են զրպարտություն պարունակող տեղեկությունները, այժմ դատարանում քննվում է նրա կողմից ներկայացված 8 դատական հայց»,- ասված է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանի տարածած հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատավորը ընդգծված քաղաքականացված է»․ Քոչարյանի պաշտպանական թիմը հրաժարվել է ձերբակալման դեմ բողոքից

Առուշ Առուշանյանը մասամբ արդարացվեց, մասամբ մեղավոր ճանաչվեց

Դատավորներ Գևորգ Նարինյանն ու Արա Կուբանյանը հայտարարեցին, թե չեն ճանաչում իրենց վերաբերյալ քրեական գործով տուժողին

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.