Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան էջում հաղորդել է, որ այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։
1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։
Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝ Ավանը կապելով Էրեբունու հետ։