«Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը ներկայացվել է հասարակական կազմակերպություններին

Առողջապահության նախարարի խորհրդական, փորձագետ Սամվել Խարազյանը հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին է ներկայացրել «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագիծը, որից հետո կետ առ կետ քննարկվել են հայեցակարգի դրույթները: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը: 

«Պատրաստ ենք բոլոր դիտարկումներն ու առաջարկները մանրամասն քննարկել՝ արդյունքում ունենալու Առողջության համապարփակ ապահովագրության լավ մոդել»,- շուրջ երկու տասնյակի հասնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը նշել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մի շարք առաջարկներ են արել: Առաջիկա մեկ ամսում նրանք հնարավորություն ունեն նաև դիտարկումները գրավոր ուղարկել առողջապահության նախարարություն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Armed eHealth» բջջային հավելվածում քաղաքացին կարող է տեսնել նախկինում կատարած այցերը և ստուգել դրանց իսկությունը

Հայաստանն ու Ղազախստանը առողջապահության ոլորտում համագործակցություն կսկսեն

ԱՆ. Գարդասիլի մասին ստելը լուրջ վտանգներով է հղի

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.