Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը կարող է կանգնած լինել խարդախության համաշխարհային ցանցի հետևում. BBC |jam-news.net|

jam-news.net: BBC-ն հրապարակել է լրագրողական հետաքննություն, ըստ որի՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դավիթ Կեզերաշվիլին կարող է կապված լինել խարդախության համաշխարհային ցանցի հետ, որը, եվրոպացի քաղաքացիներին խաբելով, ավելի քան մեկ միլիարդ դոլար է վաստակել։

Գործը վերաբերում է ֆինանսական խարդախության սխեմայի, որը BBC-ն հետաքննում է ավելի քան մեկ տարի: Ցանցը ոստիկանությանը հայտնի է որպես Milton Group: BBC-ի տեղեկությունների համաձայն՝ բացահայտվել է այդ ցանցում ընդգրկված ավելի քան 152 ապրանքանիշ։ Խարդախությամբ զբաղվողները զանգահարել են եվրոպացի քաղաքացիներին, առաջարկել ներդնել իրենց խնայողությունները և բազմապատկել կապիտալը ու խաբեությամբ հազարավոր, իսկ որոշ դեպքերում հարյուր հազարավոր եվրոներ կամ ֆունտ ստերլինգներ են մուտքագրել հատուկ կրիպտո հաշիվների: Որպեսզի պոտենցիալ զոհերը որևէ բան չկասկածեն, խարդախությամբ զբաղվող ընկերություններն ակտիվորեն օգտագործել են գովազդ սոցիալական ցանցերում:

BBC-ի փոխանցմամբ՝ պարզել են, թե ով է կանգնած այդ ցանցի հետևում։ Մատնանշել են հինգ հոգու անուն, որոնցից չորսը վրացական ազգանուններ ունեն և, հավանաբար, Վրաստանի քաղաքացիներ են։ Խոսքը Դավիթ Թոդուայի, Ռատի Չելիձեի, Գուրամ Գոգեշվիլիի, Իոսիֆ Մգելաձեի և Միխայիլ Բենիմինի մասին է:

ВВС-ն գրում է, որ այս անուններն ու ազգանունները ներառված են եղել Պանամայի փաստաթղթերում և կապված են Դավիթ Կեզերաշվիլիի հետ։

Ընդգծում է, որ չի կարող փաստագրել Կեզերաշվիլիի կապն այդ ցանցի հետ։ Հետաքննող լրագրողները չեն կարողացել գտնել կոնկրետ ապացույցներ, որ Կեզերաշվիլին Milton Group ապրանքանիշերի հետ կապված ֆինանսական շահեր ունի։

Սակայն լրագրողները հիշատակում են նաև այլ կարևոր մանրամասներ, որոնք, ըստ նրանց, կարող են վկայել այդ գործի հետ Կեզերաշվիլիի առնչության մասին։

«Շատ հետքեր տանում են դեպի մեկ գործիչ՝ Վրաստանի կառավարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Դավիթ Կեզերաշվիլին, ով երկու տարի եղել է երկրի պաշտպանության նախարար»,- ասվում է հետաքննության մեջ։

Ինչպես պարզել են լրագրողները, Դավիթ Կեզերաշվիլին հանդես է եկել որպես նախքան Milton Group-ը գոյություն ունեցած օֆշորային և սուբսիդավորվող ընկերությունների հիմնադիր կամ բաժնետեր։

Milton Group-ի մի քանի նախկին աշխատակիցներ անանունության սկզբունքով BBC-ի հետ զրույցում հաստատել են, որ իրենք անմիջական կապ են ունեցել Կեզերաշվիլիի հետ, և որ նա ներգրավված է եղել Milton Group-ում:

Լրագրողները պարզել են նաև, որ Կեզերաշվիլին հաճախ է իր սոցիալական ցանցերում գովազդել կեղծ առևտրային հարթակներ։ LinkedIn բիզնես սոցիալական ցանցում նա իր հաշիվը գրեթե բացառապես օգտագործել է Milton Group-ի հետ կապ ունեցող ընկերությունների աշխատատեղերը գովազդելու և դրանց գրառումները վերահրապարակելու համար:

Որպես Կեզերաշվիլիի դեմ լրացուցիչ ապացույց՝ BBC-ն մեջբերում է այն փաստը, որ Կեզերաշվիլիին պատկանող մի քանի ընկերություններ օգտագործել են մասնավոր փոստային սերվեր, որից օգտվել են միայն Milton Group-ի ընկերությունները:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.