«Ջարդեցին երկու ատամս ու պռոշս». Տեղ համայնքի ավագանու անդամի պնդմամբ իրեն ծեծի են ենթարկել |azatutyun.am|

azatutyun.am: «Արդյունքում ջարդեցին երկու ատամս ու պռոշս, բերանս չեմ կարում առայժմ բացեմ»․ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։

Պատճառն, ըստ Զեյնալյանի, իր տված հարցն է եղել՝ «օրենքի ո՞ր կետով են ուզում աշխարհազորին փոխարինել Տեղ համայնքի բնակիչներով և մարդկանց սահման տանել, եթե Պաշտպանության նախարարությունը ռազմական դրություն չի հայտարարել»։

Մասիս Զեյնալյանի պնդմամբ, ծեծկռտուքին ներկա են եղել Տեղ համայնքի ղեկավար Ղուլունցն ու Սյունիքի աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանը, սակայն նրանք որևէ կերպ չեն էլ փորձել միջամտել։ Երեկվա հավաքն, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել է պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը, ով նաև Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցի քեռին է։

«Ես հարց բարձրացրեցի, ասեցի՝ «ռազմական դրություն կա՞, ի՞նչ կա, որ մարդ ես էլի, իմանաս քո էրեխին պահես, ինչ անես», ու մեկ էլ լսում եմ գոռգռոցներ, իրար քաշքշում ենք՝ համյանքի ղեկավարը նստած, շտաբի պետը նստած։ Ես շտաբի պետին էլ, համայնքի ղեկավարին էլ ասել եմ՝ «ձեր Մելիքսեթ Պողոսյանին էլ ասեք, ծեծողներին էլ հետը, դուք եք իրանց տեղը, ծեծեողները մեղք չունեն, դուք եք իրենց հրահանգել»,- ասաց Զեյնալյանը։

Թե քանի հոգով են իրեն ծեծի ենթարկել, ավագանու ընդդիմադիր անդամը չգիտի, ասում է՝ «էդ պահին չի նստել, մարդ հաշվել»։

Հարցին՝ ծեծողները երիտասարդնե՞ր էին, Զեյնալյանը պատասխանեց․ «Այո՛, հանցավոր աշխարհազորից»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.