Մելիքսեթ Պողոսյանը հերքում է Տեղ համայնքի ավագանու անդամին ծեծի ենթարկելու դեպքին իր առնչությունը |aravot.am|

aravot.am: Սյունիքի նախկին մարզպետ, պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը հերքում է Սյունիքի մարզի Տեղ համայնքի ավագանու անդամ Մասիս Զեյնալյանին ծեծի ենթարկելու դեպքին իր առնչությունը:

«Առաջին անգամ եմ նման բան լսում: Երեխեքիս արև՝ նման բան չկա, չի կարող լինել: Տեղը իմ հարազատ գյուղն է, էստեղ հարգանք, պատիվ կա, ո՞նց կարող է նման բան լինել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց Պողոսյանը:

Հիշեցնենք, որ Տեղ համայնքի ավագանու ընդդիմադիր «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Մասիս Զեյնալյանը պնդում է՝ երեկ համայնքապետարանի մշակույթի տանը, աշխարհազորի մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպմանը, իրեն ծեծի են ենթարկել՝ կոտրելով երկու ատամն ու պատռելով շրթունքը։

Հավաքը, ըստ ավագանու ընդդիմադիր անդամի, կազմակերպել էր պաշտպանության նախարարի խորհրդական Մելիքսեթ Պողոսյանը։

Առավել մանրամասն՝ aravot.am-ում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.