Լավրովը Բլինկենին հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին |tert.am|

tert.am: Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի շարք արտգործնախարարների հրավիրել է մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության՝ ապրիլի 24-25-ը կայանալիք Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին։ Հրավիրյալների թվում է նաև ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինկենը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես չգիտեմ՝ դա կլինի՞ (Լավրովի և Բլինկենի հանդիպումը – Tert.am): Ես գիտեմ, որ նախարարը հրավիրել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, պետքարտուղարությանը և այլոց՝ մասնակցելու հանդիպումներին, որոնք նա կգլխավորի»,- ասել է Պանկինը։

«Ես չգիտեմ՝ ինչպիսին է պատասխանը եղել, ով կգա, ով չի գա: Եթե պետքարտուղարը գա, չգիտեմ՝ շփում կլինի՞ (ՌԴ արտգործնախարարի հետ – Tert.am)»,- հավելել է Լավրովի տեղակալը:

Նրա խոսքով՝ Լավրովի և Բլինկենի վերջին շփումը Հնդկաստանում՝ G20-ի նախարարների հանդիպման շրջանակում, դրվագային է եղել ու նախապես ծրագրված չի եղել։

Ապրիլի 1-ից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ փոխարինելով Մոզամբիկին: Նախագահության պաշտոնը երկրին է անցել մեկ ամսով:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.