Նվազագույն կենսաթոշակը կդառնա 36 000 դրամ. Պապոյան |1lurer.am|

1lurer.am: Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարողականում ներկայացված թվային ցուցանիշներն ընդդիմադիրները բավարար չափելի չեն համարում՝ ելույթների փուլում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ընթերցեց 2021-ին հանրությանը տրված խոստումների օրինակները, ապա ներկայացրեց նախորդ տարի իրականացված քայլերը:

«Նվազագույն կենսաթոշակը 26 հազար 500 դրամից բարձրացել է 31 հազար 600 դրամի, ընդ որում՝ 2018-ին նվազագույն կենսաթոշակը եղել է ընդամենը 16 հազար դրամ: Մենք այս տարի ամռանը ևս կբարձրացնենք կենսաթոշակները, նվազագույն կենսաթոշակը կդառնա 36 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը կգերազանցի 50 հազար դրամը»,- ասաց Պապոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.