Անահիտ Ավանեսյանը պատգամավորների հետ քննարկել է Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները

Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները քննարկվել են օրենսդրի գործընկերների հետ։ Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից:

ԱԺ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովին է ներկայացվել ապահովագրության օրենքի նախագիծը, օրենքով նախատեսվող կարգավորումները, բնակչության խմբերի ընդգրկումը, ապահովագրավճարի չափի, դրա հաշվարկման մոտեցումներն ու ապահովագրական վճար կատարողների շրջանակը: Անդրադարձ է կատարվել նաև ֆինանսական միջոցների կառավարման հիմնական կառույցի իրավասություններին ու լիազորություններին:

Ապահովագրական համակարգի ներդրումից զատ, հանձնաժողովի հետ քննարկվել են նաև առողջապահության ոլորտում իրականացվող մյուս բարեփոխումները՝ ընդգծելով դրանց կարևորությունը համակարգի ներդրման տեսանկյունից:

Հանդիպման ավարտն ամրապնդվել է որոշմամբ՝ շարունակելու նմանատիպ քննարկումները՝ ներառելով ոլորտի բարեփոխումների առանձին ուղղություններ ևս:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.