Ե՛վ վարչապետը, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է հասկանան՝ մենակ մեղավորներ փնտրելու ճանապարհն ապագա չունի. Ռուբեն Վարդանյան |tert.am|

tert.am: Արցախը վտանգի մեջ է, Արցախի մոտ 30 հազար երեխա վտանգի առջև է կանգնած, որովհետև իր երկրում ապրելու ապագա կարող է չունենալ: Այս մասին «Ապրելու երկիր» կուսակցության համագումարի ժամանակ տեսակապի միջոցով իր ողջույնի խոսքում ասաց Արցախի նախկին պետական նախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը:

«Եվ ընդդիմությունը, և՛ իշխող ուժը խոսում էին՝ ով է մեղավոր: Բայց ոչ մեկը չէր խոսում՝ իսկ ի՞նչ ենք մենք անելու, որ մեր 120 հազար հոգին, որոնք ապրում են Արցախում, որի մեջ 30 հազար երեխա կա, ուեննան հնարավորություն այստեղ ապրելու:

Որովհետև այսօր իրավիճակը պարզ է՝ կա՛մ մենք պայքարում ենք, կա՛մ մենք ենթարկվում ենք, որը նշանակում է, որ մենք կորցնում ենք մեր արժանապատվությունը, մեր հնարավորությունը մնալ հայ, կա՛մ մենք կորցնում ենք մեր հայերենիքը, դուրս ենք գալիս»,- նշեց Վարդանյանը:

«Ե՛վ վարչապետը, և՛ իշխող կուսակցությունը, և՛ ընդդիմությունը պետք է իմանան, որ մենակ մեղավորներ փնտրելու ճանապարհն ապագա չունի»,- ընդգծեց Արցախի նախկին պետնախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ականատեսը» ներկայացնում է օրենքի խախտմամբ փակցված քարոզչանյութերը

Մեղրիում ոռոգման ջրի խնդրի նախնական լուծում կարող է լինել ինքնահոս ջրագծի անցկացումը․ Արմեն Հայրապետյան

Տեղ համայնքում բնակիչները սերմացուի ու վառելիքի խնդիր ունեն․ լավ կլիներ՝ կառավարությունն այս տարի անվճար հատկացներ․ Արգամ Հովսեփյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.