«Ազատազէն» ռազմահայրենասիրական կազմակերպության խորհուրդը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Զենքի շրջանառության մասին» նոր օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը փոփոխելու նախագծին։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է․
«Խորապես հիասթափված ենք պատկան մարմինների՝ «Զենքի շրջանառության մասին» նոր օրենքի հանդեպ վերաբերմունքից:
Օրենքի հետաձգումը ևս 2 ամսով անընդունելի է, քանի որ այն խոչընդոտում է գիտակից քաղաքացիների զինվելուն և մարզվելուն, զենքի առողջ մշակույթի ձևավորմանը:
Իսկ «Ռազմամարզական կազմակերպությունների մասին» օրենքը ընդհանրապես մոռացված է՝ «ողջամիտ ժամկետներում կանենք» սահմանմամբ:
Մեր պետության ունեցած հարևանների և ներկա մարտահրավերների պարագայում նման վարքը համարում ենք հանցավոր անգործություն և ակնկալում ենք հստակ պատասխանատվության ենթարկել մեղավորներին:
Եվս մեկ անգամ հորդորում ենք սթափվել, սկսել գործել իրականությանը համահունչ՝ առաջարկելով մեր գործուն աջակցությունը այդ ճանապարհին:
ԱԺ բոլոր կուսակցություններից պահանջում ենք ԴԵՄ քվեարկել այս նախագծին:
Իսկ պատկան մարմիններին խնդրում ենք հետամուտ լինել օրենքի ուշացման պատճառները պարզելուն»:
ՀՀ ԱԺ կայքում զետեղվել է Կառավարության ներկայացրած նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություն եւ լրացում կատարել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» եւ «Լիզենզավորման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքներում՝ փոփոխելով դրանց եւ այդ օրենքներից բխող ենթաօրենսդրական իրավական ակտերի ուժի մեջ մտնելու ժամկետները: