Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին անդրադարձ է կատարել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:
«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը վառ պահելը ողջ մարդկության նվազագույն պարտքն է: Այսօրվա մեր մտքերը մեր հայրենիքի և համայն աշխարհի հայության հետ են»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Հունաստանի գլխավոր դիվանագետը։
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն էլ գրել է․
«Մենք հարգում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, որոնք սպանվեցին Օսմանյան կայսրության օրոք։ Մեր պարտքն է պայքարել անհանդուրժողականության բոլոր ձևերի դեմ, որ բոլոր մարդիկ ապահով լինեն՝ անկախ ինքնությունից, ծագումից կամ համոզմունքներից»,- Թվիթերում գրել է նա: