ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում

Ապրիլի 24-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին նվիրված միջոցառում, որին մասնակցել են ԱՄՆ պետքարտուղարության, կոնգրեսի ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների, գիտական շրջանակների և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը սկսվել է դեսպանության բակում գտնվող խաչքարի մոտ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությամբ և աղոթքով, որը մատուցվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի փոխմոդերատոր Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Հովսեփ քահանա Կարապետյանի ձեռամբ։ Աղոթքին հաջորդել է ծաղիկների խոնարհման արարողությունը։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

Նշվում է, որ միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը, ԱՄՆ պետքարտուղարության համաշխարհային քրեական արդարադատության հարցերով փոխդեսպան Դեյվիդ Մանդել-Էնթոնին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատորի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին։

«Օրվա բանախոսներն են եղել Կոլումբիայի համալսարանի պրոֆեսոր Խաչիկ Մուրադյանը և Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի համահիմնադիր և համանախագահ Էլիսա ֆոն Ժոեդեն-Ֆորգին։ Բանախոսները անդրադարձել են Հայոց ցեղասպանության պատմությանը, ԱՄՆ կողմից տրամարդված աջակցությանը, ինչպես նաև ցեղասպանության հանցագործությանը, դրա կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին և մերօրյա հնարավոր ցեղասպանությունների վտանգներին»,- ասվում է դեսպանության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

‘Never again’: Armenian Genocide commemorated in United States Capitol |armenpress.am|

Այսօր և ամեն օր ԱՄՆ-ն ​​լիովին հավատարիմ է Հայաստանի կայունության, անվտանգության ու ժողովրդավարության առաքելությանը. Փելոսի |iravaban.net|

Կորոնավիրուսի պատճառով ԱՄՆ-ում ապրիլի 24-ին Ցեղասպանության նվիրված բոլոր միջոցառումները չեղարկվել են |armtimes.com|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.