Սուդանում հակամարտության կողմերը համաձայնել են 72-ժամյա հրադադարի. Բլինքեն |armenpress.am|

armenpress.am: Սուդանի զինված ուժերը և նրանց դիմակայող Արագ աջակցության ուժերը (ԱԱՈւ) համաձայնության են հասել 72-ժամյա հրադադարի շուրջ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Վերջին 48 ժամվա ինտենսիվ բանակցություններից հետո Սուդանի զինված ուժերը և «Ազատ արձագանքման ուժերը» համաձայնության են հասել երկրի ամբողջ տարածքում հրադադարի շուրջ, որը կսկսվի ապրիլի 24-ի կեսգիշերին և կտևի 72 ժամ», – ասվում է նրա հայտարարության մեջ:

«Մենք կաշխատենք Սուդանում հակամարտող կողմերի և մեր գործընկերների հետ ընդհանուր նպատակի՝ իշխանությունը Սուդանի քաղաքացիական կառավարությանը հանձնելու ուղղությամբ», – հավելել է նա։

Սուդանում հրադադար կազմակերպելու նախկին փորձերը հաջողություն չեն ունեցել:

Ապրիլի 15-ից Սուդանի մայրաքաղաք Խարթումում և մի շարք այլ քաղաքներում թեժ մարտեր են սկսվել զինվորականների և ԱԱՈւ-ի միջև՝ ծանր սպառազինության կիրառմամբ։ Բախումների ընթացքում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել, հազարավոր մարդիկ՝ վիրավորվել: ԱԱՈւ-ի հրամանատարության հաղորդագրության մեջ ասվում է, որ զինված ուժերն, առանց նախնական ծանուցման, պաշարել են մայրաքաղաքի հարավային արվարձանում գտնվող իրենց հենակետերից մեկը։ Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է նրանով, որ ԱԱՈւ-ն վերջերս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ որևէ համաձայնեցման։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.