azatutyun.am: Միրզոյան-Բայրամով բանակցությունները Վաշինգտոնում տևելու են մի քանի օր, «Ազատության» հետ զրույցում հաստատել է ԱՄՆ պետդեպի բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկը։
Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ընթացող հանդիպմանը նախատեսված է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը։
ՀՀ ԱԳՆ-ն այսօր երեկոյան հաղորդել է, որ Վաշինգտոնում ընթանում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։