Պեսկովը հայտնել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված օժանդակությունը կարելի է ողջունել, բայց միայն Ռուսաստանի հետ կնքված եռակողմ համաձայնագրերի հիման վրա, քանի որ «դրանց այլընտրանք չկա»։
«Երկու երկրների (Հայաստանի և Ադրբեջանի-խմբ․) հետ առկա խնդիրների լուծումը և տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված որոշ համատեղ քայլերի հնարավոր ձեռնարկումը, առաջին հերթին, իհարկե, հնարավոր է այն եռակողմ փաստաթղթերի հիման վրա, որոնք ստորագրվել են Ռուսաստանի հետ: Առայժմ չկան այլ իրավական հիմքեր, որոնք կնպաստեն կարգավորմանը։ Ըստ այդմ, առայժմ այս եռակողմ փաստաթղթերը բացարձակապես անվիճելի են»,- այսօր ասել է նա։
Մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հանդիպումը կողմերի հետ՝ Պեսկովը նշել է. «Իհարկե, ցանկացած օգնություն, որը կարող է օգնել այս բազայի վրա կարգավորմանը, կարող է ողջունելի լինել: Բայց մենք նաև գիտենք, որ կան տարբեր փորձեր, որոնք լղոզում են կարգավորման հիմքերը, որոնք ապագայում կարող են արդյունք չտալ: Հուսանք, որ այս դեպքում սա առաջին դեպքն է»։