Աննա Վարդապետյանն իշխանության դեմ բռնության և իշխանությունը զավթելու կոչերի ակտիվացում է նկատում |armenpress.am|

armenpress.am: Պետական իշխանությունը զավթելուն ուղղված բռնի կոչերը, ատելության խոսքը, բռնության քարոզը, բռնության արդարացումը գտնվում են գլխավոր դատախազության խստագույն ուշադրության ներքո։

Ազգային ժողովում այս մասին ասաց Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ հիշեցնելով, որ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունները հստակ նախատեսված են քրեական օրենսգրքով։ 

«Մենք տեղեկատվական հոսքերին ենք հետևում՝ և սոցիալական կայքերում, և մամուլում։ Եվ այն դեպքերը, որոնք առևերույթ պարունակում են բռնության կոչ, ատելության խոսք և իշխանության զավթման ուղղված խոսույթ, քրեաիրավական գնահատական են ստանում։ Վերջին ամիսներին կարծես թե ակտիվացել է երևույթը և մենք՝ օգտվելով քրեական օրենսգրքի կարգավորումներից,  վարույթների շրջանակներում փորձում ենք այն զսպել և ինչու չէ նաև պատժել»,- ասաց Վարդապետյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.