Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ևս ժամանեց Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոց։ Մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների առաջին պաշտոնական հանդիպումը։ Այն նախ կընթանա ընդլայնված կազմով, ապա Փաշինյանն ու Ալիևը առանձնազրույց կունենան՝ առանց համանախագահների ու արտգործնախարարների ներկայության։