Նստում են, գողանում, թալանում, վերջում ասում՝ իրենց տեղը կառավարությունը վճարի․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է քառօրյայի հերթական նիստը: Օրակարգում է կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի ներկայացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն  Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, անդրադառնալով ջրօգտագործողների միության աշխատավարձրի հարցին, նշեց, որ ջրօգտագործողների միությունները Հայաստանի ամենաշատ թալանված համակարգն է։ Նա ավելացրեց, որ վերջիններս իրենց աշխատավարձերը ստանում են իրենց իսկ հավաքագրումների հիման վրա։

«Այսինքն՝ կան ջրօգտագործողներ, որ իրենց համար ստեղծել են միություն և ընտրել նախագահ, հարկը հավաքում են և իրենք իրենց համար ստանում են աշխատավարձ։ Ի՞նչ է նշանակում, թե բոյկոտում են և չեն աշխատում։ Ես երեկ տեսա, որ մի շարք ջրօգտագործողների դեմ քրեական գործեր է հարուցվել մեկ միլիարդ դրամի արհեստական պարտք կուտակելու համար։ Ես չեմ հասկանում՝ ամեն մեկն իր արած և չարածի, իր գողացածը պետք է գցի կառավարության վրա, ցույց անի, որ մենք աշխատավարձ չենք ստացել։ Չեք աշխատել, չեք ստացել։

Հլը մենք կգնանք էդ բոլոր ջրօգտագործող միություններում ստուգումներ կանենք, կտեսնենք՝ ով ինչքան է գողացել, հետո չգաք ասեք՝ ջրօգտագործողներին լցնում եք բանտերը։  Ինչի՞ պետք է կառավարությունը վճարի»։

Նա նաև նշեց, որ եթե աշխատավարձ չեն ստանում, ապա լավ չեն աշխատում․ «Ուրեմն լավ չեն կառավարում, նրանց բոլորին պետք է գործից հեռացնել, որովհետև իրենք ի վիճակի չեն կառավարել։ Գնանք իրենց պետերի տները, տեսնենք՝ ոնց են ապրում, ի՞նչ ավտոներ են քշում»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.