Եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները. Նիկոլ Փաշինյան |hetq.am|

hetq.am։ Խորհրդարանում շարունակվում է կառավարության ծրագրի 2018 թվականի կատարողականի զեկույցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն անդրադարձավ մի կողմից Եվրասիական տնտեսական միության ու դրա անդամ պետությունների, մյուս կողմից Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի գոտու ձևավորման համաձայնագրին, որը խորհրդարանը երեկ էր վավերացրել։

«Արդյոք համաձայնագրի հիմքում կա՞ն հաշվարկներ, թե օրինակ ինչ կարժենա մեկ կիլոգրամ կարտոֆիլը, եթե Իրանից հասնի Հայաստան, և կցանկանայի ձեզնից լսել, պարոն վարչապետ, այս համաձայնագիրը շահավետ է տնտեսակա՞ն, թե՞ քաղաքական տեսանկյունից»,- ասաց նա։

«Երբ ասում ենք ազատ առևտրի համաձայնագիր, դա ոչ միայն նրա մասին է, որ Իրանից կարող են ներմուծել Հայաստան, այլև նրա մասին, որ Հայաստանից կարող են արտահանել Իրան»,- արձագանեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ 3 միլիոնանոց շուկան պայմանագիր է կնքում պայմանականորեն 80 միլիոնանոց շուկայի հետ, և հայաստանյան առաջին ռեակցիան հետևյալն է՝ հնարավո՞ր է այնտեղից կարտոֆիլ բերեն, ու տեղական կարտոֆիլի գինն էժանանա։

«Մենք տարեկան 100 հազար տոննա կարտոֆիլ արտահանելու պոտենցիալ ունենք, որը չենք կարողանում արտահանել, մեր մտածողությունը շարունակում է մնալ էն, որ կարտոֆիլը պետք է պարկերով շարենք Կոմիտասի պողոտայում ու վաճառենք: Սա մեր ամենամեծ խնդիրն է»,- ասաց նա։

Վարչապետի խոսքով՝ գյուղատնտեսության մեջ մտավոր աշխատանքի բաղադրիչը պետք է մեծանա, ֆիզիկական աշխատանքի բաղադրիչը՝ փոքրանա։

«Էդպիսի հաշվարկներ, թե օրինակ կարտոֆիլն ինչքան կարժենա, չեմ կարծում, թե կա, բայց ընդհանուր առմամբ կան հաշվարկներ, որ էդ պայմանագիրը ձեռնտու է ՀՀ-ին, և բխում է Հայաստանի շահերից»,- ասաց վարչապետը։

Փաշինյանի խոսքով, եթե շահավետ չլիներ Հայաստանի համար, խորհրդարանը երեկ գրեթե միաձայն այն չէր վավերացնի։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը տեղից արձագանքեց, որ ինքը դեմ է քվեարկել։

«Շատ լավ, եկեք փակենք բոլոր սահմանները, էնքան կարտոֆիլ ուտենք, որ սպառվեն մեր երկրի ներքին բոլոր պաշարները»,- ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.