Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՄԱԿ-ի խաղաղապահության պաշտպանության նախարարների համաժողովին մասնակցելու նպատակով, մարտի 26-ին մեկնել է ԱՄՆ:

ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ մարտի 27-ին Դավիթ Տոնոյանը հանդիպել է Կանզասի նահանգապետ Լորա Քելլիին (Laura Kelly)։ Հանդիպման ընթացքում Կանզասի Ազգային Գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին նահանգապետ Քելլիին է ներկայացրել Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Կանզաս նահանգի միջև ռազմական համագործակցության հիմնական ուղղությունները և իրականացվող ծրագրերը։

Նախարար  Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Լորա Քելլիին՝ նահանգի Ազգային Գվարդիայի հետ հաստատված արդյունավետ համագործակցության համար։ Նախարար Տոնոյանն ու նահանգապետ Քելլին քննարկել են փոխշահավետ համագործակցությունն առավել խորացելու հնարավորությունները։ 

Դավիթ Տոնոյանը նահանգապետին է հանձնել պատմական փաստաթղթերի փաթեթ, որում ներկայացված են ԱՄՆ-ի կողմից վերջին մեկ դարում իրականացված հումանիտար առաքելությունների հետ կապված դրվագներ՝ ուղղակիորեն առնչվող Հայաստանի և հայ ժողովրդի հետ։ 

Նահանգապետ Քելլին, իր հերթին, տեղեկացրել է, որ 2019թ. մարտի 27-ը հռչակվել է որպես Հայաստանի Հանրապետության և ամերիկյան Կանզաս նահանգի միջև համագործակցության օր և Դավիթ Տոնոյանին փոխանցել համապատասխան հռչակագիրը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Դատարանը փորձում է կանխել շինծու քրեական գործի վերջնական փլուզումը»․ Դավիթ Տոնոյան

Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելու կապակցությամբ Զինված ուժերն օգտագործվել են. Դավիթ Տոնոյան |azatutyun.am|

Վարժարանի վերաբերյալ ցանկացած որոշում կայացվելու է հօգուտ մոնթեականների. Դավիթ Տոնոյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.