news.am: Խորհրդարանում Վրաստանի ՆԳՆ ղեկավար Վախթանգ Գոմելաուրիի ելույթի ժամանակ պատգամավորները ծեծկռտուք են սարքել։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։
Իրավիճակը սրվել է «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդ Գիորգի Վաշաձեի կտրուկ հայտարարություններից հետո՝ ուղղված «Ժողովրդի ուժ» և իշխող «Վրացական երազանքի» ներկայացուցիչներին։
Ընդդիմության և մեծամասնության միջև փոխադարձ վիրավորանքները վերածվել են ծեծկռտուքի Վաշաձեի և «Ժողովրդի ուժ» կուսակցության պատգամավոր Դաչի Բերայի միջև։ Նրանց բաժանել հնարավոր է եղել միայն գործընկերների ու կարգադրիչների միջամտությունից հետո։