Կա ՌԴ և Բելառուսի միութենական պետություն, և կա Ղազախստան, Ղրղզստան, Հայաստան․ Տոկաև |panarmenian.net|

panarmenian.net: Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Մոսկվայում ընթացող Եվրասիական տնտեսական համաժողովում ունեցած ելույթում հայտարարել է, որ ԵԱՏՄ շրջանակում գոյություն ունի ՌԴ և Բելառուս միութենական պետություն, բայց կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։

«Մենք ԵԱՏՄ շրջանակում ունենք միութենական պետություն, այսինքն` համաշխարհային պատմության մեջ եզակի նախադեպ է ստեղծվել կամ ֆենոմեն, ինչպես կուզեք՝ պետության ստեղծում «երկու երկիր-մեկ պետություն» բանաձևով, միասնական քաղաքական, իրավաբանական, ռազմական, տնտեսական, արժույթային, մշակութային, հումանիտար տարածքով։ Միասնական միութենական կառավարությամբ, միասնական միութենական խորհրդարանով, ներողություն եմ խնդրում, նույնիսկ միջուկյաին զենքը մեկն է երկուսի համար»,-ասել է Տոկաևը, հայտնում է Meduza-ն։

Տոկաևը նաև նշել է, որ ԵԱՏՄ-ում կա նաև «ինտեգրման այլ մակարդակ», որը ներկայացված է Ղազախստանով, Ղրղզստանով և Հայաստանով։

«Այս իրողության հետ պետք է հաշվի նստել։ Թե ինչպես ենք աշխատելու այս պայմաններում՝ դա սկզբունքային հարց է։ Կարծում եմ, մենք պետք է քննարկենք այդ հարցը»,-ասել է նա։

2022-ի ամռանը Պետերբուգի տնտեսական համաժողովում Տոկաևը «կվազիպետական տարածքներ» էր անվանել և Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունները և ասել էր, որ Ղազախստանը նրանց անկախությունը չի ճանաչի, ինչպես չի ճանաչում Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Сложно говорить о каком-то нарушении границы» – глава МИД Казахстана |mediamax.am|

The organizer is Armenia. Peskov on the upcoming summit of the heads of the CSTO

Ղազախստանում գազի գնի թանկացմամբ պայմանավորված բողոքի ակցիաներ են |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.