Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում. Զախարովա |azatutyun.am|

azatutyun.am: Վենեսուելա ուղարկված ռուսական զորքը որևէ մեկին չի սպառնում, հայտարարել է արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանն ի պատասխան:

Սպիտակ տան ղեկավարը նախօրեին հորդորել էր Կրեմլին դուրս բերել իր զորքը Կարակասից՝ զգուշացնելով, որ Վաշինգտոնը կարող է ցանկացած քայլի դիմել՝ այդ նպատակին հասնելու համար:

«Մեր մասնագետները Վենեսուելա են մեկնել ռազմական ոլորտում համագործակցության մասին պայմանագրով», – ասել է Զախարովան՝ ընդգծելով, որ ռուսները Կարակասում կմնան այնքան, որքան անհրաժեշտ կլինի: Ռուսական ռազմական ինքնաթիռները՝ մոտ հարյուր զինվորների հետ, Վենեսուելա էին ժամանել այս շաբաթասկզբին՝ էլ ավելի խորացնելով երկրի ներքաղաքական ճգնաժամը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Moscow hopes that a Russia-Azerbaijan-Iran meeting will take place soon – Zakharova

ՌԴ ԱԳՆ-ը հայկական արմատներով ռուսաստանցիներին նախազգուշացրել է Ադրբեջան մեկնելու վտանգների մասին |news.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.