Ապրիլյան հեղափոխության ժամանակ վիրավորված Զավեն Գրիգորյանին 2 մլն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից |armtimes.com|

armtimes.com: Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում համաձայնեց, որ կարիք չկար այդքան մեծացնել ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառումից վիրավորված Զավեն Գրիգորյանի թեման ու նշեց, որ Գրիգորյանի խնդիրները մշտապես եղել են իշխանության ու իր ընտանիքի ուշադրության կենտրոնում։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրեց ապրիլյան հեղափոխության օրերին հատուկ միջոցների կիրառման հետեւանքով վնասվածքներ ստացած Զավեն Գրիգորյանի բուժման վերաբերյալ հարցեր։ Այս առնչությամբ ՀՀ ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ չէր ցանկանա, որ Զավենի առողջության հարցը շահարկվեր ԱԺ ամբիոնից եւ ներկայացվեր, իբրեւ իշխանություններն անտարբեր են եղել նրա նկատմամբ:

«Ես ինքս եմ Զավենի խնդրով զբաղվել, առողջապահության նախարարն է զբաղվել, հաստատ, անտեսված չի եղել նա: Մոտ 10 օր առաջ նորից էր խնդիր առաջացել, որի մասին նորից բոլորս տեղյակ ենք եղել եւ փորձել աջակցել։ Տգեղ է, տիկին Զոհրաբյան, հեղափոխության կոնտեքստում խոսել մի մարդու մասին, ում չեք այցելել հիվանդանոցում եւ ում չեք ճանաչել»,- մասնավորապես գրել էր պատգամավորը:

Փաշինյանն էլ այսօր ասաց, որ Գրիգորյանին նաեւ 2 միլիոն դրամ աջակցություն են տրամադրել վարչապետի ֆոնդից․

«Ինչ վերաբերում է հատուցմանը, որ պետությունից պահանջում է Գրիգորյանը, դա արդեն իրավական ընթացակարգ է պահանջում եւ դա հենց այդպիսի ընթացակարգով պետք է լուծվի»,-ասաց Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“Through fair elections you’ve got strong mandate of people to continue democratic reforms” – Lithuanian PM to Pashinyan |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է 139-րդ սաղմոսով |youtube.com|

Այսօր մենք հիշում ենք Սումգայիթի կոտորածի զոհերին․ Նիկոլ Փաշինյան

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.