ՍԱՏՄ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հիմք ընդունելով Արտաշատի թիվ 4 մսուր-մանկապարտեզի ճաշացանկի սննդամթերքի փորձաքննության արդյունքներով հայտնաբերված անհամապատասխանությունները՝ մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, որը կվերացվի միայն կրկնակի փորձաքննության արդյունքներով անհամապատասխանություններ չհայտնաբերելու դեպքում։
Հիշեցնենք՝ մայիսի 18-ին Արտաշատի թիվ 4 մանկապարտեզից 16 երեխա սննդային թունավորմամբ տեղափոխել էր բուժհաստատությունը։