2022-ին ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորինն է, ամենամեծ թերակատարումովը՝ Արարատինը. ֆինանսների նախարար |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովում Բյուջե-2022-ի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրեց 2022-ին մարզպետարաններին տրամադրված գումարների ամփոփ ցուցանիշները: Ըստ այդմ՝ 10 ծրագրի և 22 միջոցառման համար տարեկան պլանով մարզպետարաններին ընդհանուր առմամբ հատկացվել է 5,3 միլիարդ դրամ, փաստացի իրականացվել է դրանից ավելի պակաս գումար՝ մոտ 5 միլիարդ 281 միլիոն դրամ, կատարողականը կազմել է 98,5 տոկոս:

«Արարատի մարզպետարանը ամենամեծ թերակատարում ունեցող մարզպետարանն է: Տարեկան պլանը եղել է 482 միլիոն, ճշտված պլանով նվազեցվել է 466 միլիոն, և կատարվել է 431 միլիոն, այսինքն՝ 35 միլիոնով ճշտված պլանից ավելի քիչ:

Ամենափոքր թերակատարում ունեցող մարզպետարանը Վայոց ձորի մարզպետարանն է, որի ճշտված պլանը կազմել է 411 միլիոն, և կատարվել է 409 միլիոն 854 հազար դրամ: Այսինքն՝ տարբերությունը կազմել է 1,2 միլիոն դրամ»,- ասաց նախարարը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.