Ուկրաինայի հակահարձակումը սկսվել է հունիսի 8-ին. հաջողության դեպքում այն կարող է Պուտինին ստիպել գնալ բանակցությունների. Բլինքեն |tert.am|

tert.am: Ուկրաինական հաջող հակահարձակումը կարող է ստիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցել Կիևի հետ՝ պատերազմին վերջ տալու համար, հունիսի 12-ին Վաշինգտոնում Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանիի հետ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բլինքենը նշել է, որ հակահարձակումը, որը սկսվել է հունիսի 8-ին, դեռ իր սկզբնական շրջանում է, և որ դրա ելքի վերաբերյալ խոսելը դեռ «շատ շուտ է»: Բլինքենը նաև ընդգծել է միջազգային լայն աջակցությունը Ուկրաինայի հակահարձակմանը և ասել, որ վստահ է, որ Ուկրաինան հաջողությամբ կվերականգնի իր տարածքը։

«Շատ կարևոր է նշել, որ ինչին նախագահ Պուտինը փորձում էր հասնել Ուկրաինայում, արդեն ռազմավարական ձախողում է կրել, քանի որ Պուտինի ունեցած նպատակը՝ Ուկրաինան քարտեզից ջնջելը, վերացնելը, նրա անկախությունը և Ուկրաինան այս կամ այն ձևով կլանել Ռուսաստանի մեջ, ձախողվել է, և նա չի կարող հաջողության հասնել», – ասել է պետքարտուղարը:

Երկու պաշտոնյաներն էլ հույս են հայտնել, որ հակահարձակումը կբերի խաղաղություն և, ի վերջո, դուրս կմղի Ռուսաստանին Ուկրաինայից այնպես, որ կերաշխավորի երկարաժամկետ կայունություն Ուկրաինայում:

Հակահարձակման հարցում Ուկրաինայի հաջողությունը «կուժեղացնի նրա դիրքերը ցանկացած բանակցային սեղանի շուրջ, իսկ Պուտինը վերջապես կենտրոնանա իր սկսած պատերազմն ավարտելու բանակցությունների վրա», – ասել է Բլինքենը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.