ԱՄՆ-ը պատասխանատվության կենթարկի Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը մասնակցածներին. Փոմպեո

Միացյալ Նահանգերը հնարավորինս ամեն ինչ կանի, որպեսզի պատասխանատվության ենթարկի նրանց, ովքեր մասնակցել են Ռոբերտո Մարերոյի՝ վենեսուելական ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի քարտուղարի ձերբակալմանը, ինչպես նաեւ այն անձանց, ովքեր արել են այդ կարգադրությունը: Մարտի 21-ին Fox Nws հեռուստաալիքին տված հարցազրույցում այս մասին հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն։

«Մենք կարծում ենք, որ գիտենք, թե ով առնչություն ունի դրա հետ»,- ասել Է նա:
Մարտի 21-ին Գուայդոն հայտարարել Է, որ իր քարտուղար Մարերոն եւ ընդդիմադիր պատգամավոր Վերգարան ձերբակալվել են երկրի հատուկ ծառայությունների կողմից, իսկ նրանց տներում խուզարկություններ են կատարվել: Ավելի ուշ հանրապետության ներքին գործերի նախարարության ղեկավար Նեստոր Ռեւերոլը հայտարարել Է, որ Մարերոն ձերբակալվել Է Վենեսուելայում ահաբեկչական գործողությունների նախապատրաստման մեղադրանքով: ԱՄՆ-ը եւ Լիմայի խմբի երկրները դատապարտել են քաղաքական գործչի ձերբակալումը, Եվրամիությունը պահանջել Է անհապաղ ազատ արձակել նրան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

“We must clearly demonstrate our commitment to freedom by helping the people of Artsakh” – Los Angeles Mayor

Թրամփը հայտարարել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին |tert.am|

Մայքլ Բլումբերգը չի մասնակցի ԱՄՆ նախագահի ընտրություններին |aysor.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.