Առաջարկվում է հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն ուղղված է Հայաստանում բնության, պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների պահպանության, օգտագործման եւ պաշտպանության նկատմամբ հանրային եւ վարչական պատասխանատվությունը բարձրացնելուն, տեղեկանում ենք ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից։

Նախաձեռնության հեղինակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն առաջարկում է բարձրացնել օրենսգրքի 94-րդ եւ 95-րդ հոդվածներով սահմանված վարչական տույժերի չափերը, ինչպես նաեւ սահմանել համապատասխան կարգավորումներ այն դեպքերում, երբ նույն խախտումը կատարվում է երկրորդ անգամ` վեց ամսվա ընթացքում:

Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու դեպքում նախատեսվում է կրկնապատկել գործող վարչական տույժերի չափերը` քաղաքացիների համար տուգանքի չափն ութսունապատիկից դարձնելով հարյուրհիսունապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց համար` երեքհարյուրապատիկի չափով:

Նույն խախտումը 6 ամսվա ընթացքում կրկին կատարելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձինք` երեքհարյուրհիսնապատիկի չափով:

Օրենսգրքում լրացումներով հեղինակն առաջարկում է նաեւ պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության եւ օգտագործման կանոնները խախտելու դեպքում կրկնապատկել տուգանքի չափերը:

Հիմնավորելով փոփոխությունների անհրաժեշտությունը եւ պատասխանելով պատգամավորների հարցերին` Լիիթ Գալստյանը նշել է. «Հուշարձանների նկատմամբ վերահսկողական մեխանիզմների բացակայության, ինչպես նաեւ գործողների ոչ պատշաճ կիրառման հետեւանքով խաթարվում են պատմության, բնության հուշարձանների պահպանման կարգերը»: Հեղինակը հույս է հայտնել, որ փոփոխությունները նպաստելու են առկա խախտումների նվազմանը:

Զեկուցողը բարձրաձայնել է նաեւ մի շարք երկրներում գործող տուգանքների չափերը:

Լիլիթ Գալստյանի խոսքով՝ մշակութային հուշարձանների ժառանգության պահպանման նկատմամբ պատասխանատվությունը չի կարող սահմանափակվել միայն վարչական տուգանքների սահմանմամբ: Պատգամավորը նշել է, որ հետագայում կառաջարկի համապատասխան լրացումներ կատարել նաեւ Քրեական օրենսգրքում:

Գլխադասային` ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Նարեկ Բաբայանը: Նա հորդորել է կողմ քվեարկել նախաձեռնությանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը ներկայացրել է Կառավարության դրական դիրքորոշումը: Զեկուցողը հնարավոր է համարել հետագայում նախագծով առաջարկվող տուգանքների չափերի վերանայումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկում․ ուղիղ

Խորհրդարանը քննարկեց զենքի շրջանառության կարգավորման օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելու հարցը |armenpress.am|

Զինծառայությունից խուսափած և 27 տարին լրացած անձինք կշարունակեն վճարել գումարն ու վերադառնալ ՀՀ. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.