Սանկտ Պետերբուրգում սկսվել են ՌԴ-ի և ԱՄԷ-ի նախագահների բանակցությունները |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է անցկացնում ԱՄԷ-ի նախագահ Մուհամեդ բեն Զայիդ ալ Նահյանի հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Интерфакс» գործակալությունից:

Ավելի վաղ Ռուսաստանի ղեկավարի մամուլի քարտուղարը լրագրողներին հայտնել էր, որ անհրաժեշտության դեպքում նախագահների հրավերով բանակցություններին կմիանան նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարները։

Ակնկալվում է, որ Պուտինն ու ալ Նահյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունների զարգացումը և միջազգային արդի խնդիրները։

Մինչ բանակցությունների մեկնարկը Պուտինն ու ալ Նահյանը հանդիպել են Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հարթակում և այցելել ԱՄԷ-ի տաղավարներ։

ԱՄԷ-ն Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի հիմնական հյուրն է։

Վերջին անգամ առաջնորդները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում, անցած աշնանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի և ԱՄԷ միջև ստորագրվել է մտադրությունների հուշագիր

ԱՄԷ-ի շեյխ Մուհամեդը դատապարտել է Ֆրանսիայում բռնությունները և աջակցել նախագահ Մակրոնին |1lurer.am|

ԱՄԷ-ում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.