Ըստ Բլինքենի՝ Չինաստանը վերահաստատել է, որ զենք չի մատակարարի Ռուսաստանին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ Չինաստանը վերահաստատել է՝ զենք չի մատակարարի Ուկրաինայի դեմ պատերազմող Ռուսաստանին: Ամերիկացի պաշտոնյան, այդուհանդերձ, մտահոգություն է հայտնել առանձին չինական մասնավոր ընկերությունների գործողությունների հետ կապված։

«Մենք և մի շարք այլ երկրներ Չինաստանի կողմից հավաստիացում ենք ստացել, որ չի տրամադրում և չի տրամադրի մահացու օգնություն Ռուսաստանին՝ Ուկրաինայում կիրառելու համար», – Պեկինում երկօրյա բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Չինաստանի նախագահ Սի Ծինպինը Բլինքենի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Վաշինգտոնն ու Պեկինը «առաջընթաց են արձանագրել» մի շարք հարցերում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» սողացող օրակարգն ու Հայաստանի հերքումները

Կարծում եմ՝ կա ճանապարհ դեպի կայուն խաղաղություն, որը լուծում է տարաձայնությունները դիվանագիտական ​​ճանապարհով. Էնթոնի Բլինքեն

Չավուշօղլու-Բլինքեն հեռախոսազրույցի թեման կրկին եղել է ռուս-ուկրաինական լարվածությունը |armenpress.am|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.