azatutyun.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Հաքան Ֆիդանը Լոնդոնում հունիսի 21-ին կայացած հանդիպմանը անդրադարձել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների նորմալացմանը։ Այդ մասին հաղորդում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ, սակայն, այս մասին չի հաղորդվում։ Նշվում է, որ կողմերը քննարկել են ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային մի շարք առաջնահերթություններ։
«Բլինքենը ողջունել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինային։ Նա ընդգծել է ՆԱՏՕ-ի միասնության կարևորությունը նման կրիտիկական ժամանակաշրջանում և քաջալելել Թուրքիայի աջակցությունը Շվեդիային դաշինքին միանալու համար»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ։
Սա Բլինքենի և Ֆիդանի առաջին հանդիպումն էր։