Անպարտաճանաչ պարտատերերի անունները չեն հրապարակվի․ ԿԲ |armtimes.com|

ՀՀ կենտրոնական բանկը «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի հետ կապված փոփոխություն է առաջարկում, որը ներկայացվել է e-draft.am կայքում։ Նախագծով առաջարկվում է օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել։ Այդ կետը վերաբերում է եռամսյակը մեկ ԿԲ կողմից անպարտաճանաչ պարտապանների անվանումներն ու անունները հրապարակելու իրավասությանը: Սույն կետով նախատեսված խոշոր պարտավորություն է համարվում 20 միլիոն դրամը:

ԿԲ-ն այդ դրույթի ուժը կորցրած ճանաչումը պայմանավորում է հետեւյալ հանգամանքներով․ «Այդ դրույթի ընդունման նպատակն է եղել անպարտաճանաչ պարտատերերի անունները հրապարակելու միջոցով հակազդել նրանց վարքագծին՝ նպաստելով ֆինանսական համակարգում վարկերի վերադարձելիությանը եւ ապահովել ֆինանսական կայունությունը այլ` ավելի արդյունավետ մեխանիզմների բացակայության պայմաններում։

Հարկ է նշել, որ նման դրույթներ նախատեսված են եղել եւ կիրարկվել են ԱՊՀ մի շարք երկրներում, եւ այն ժամանակ մեր տարածաշրջանում ֆինանսական ենթակառուցվածքների թերի զարգացվածության պարագայում որոշակիորեն արդարացված էին, սակայն նույնիսկ այդ պարագայում հանդիպեցին բուռն հակազդեցության եւ քննարկումների ինչպես ԿԲ ներսում, այնպես էլ համակարգի մասնակիցների շրջանում: Հետագայում, կարճ ժամանակ անց, այն ուղղակի հակասության մեջ մտավ տվյալ ժամանակահատվածում արագ զարգացող օրենսդրության եւ զարգացած տնտեսություններում գործող ինստիտուտների հետ, ինչպիսիք են, օրինակ, առեւտրային գաղտնիքի եւ անձնական տվյալների պաշտպանությունը։

 

Ավելին՝armtimes.com-ում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Ազգային Հիփոթեքային Ընկերության» և «Բնակարան Երիտասարդներին» ծրագրերի շրջանակում տրամադրված վարկերի մայր գումարների մարումները կհետաձգվեն մինչև 6 ամսով

Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման վերաբերյալ քննարկում կանցկացնի

Ծանր հանցանքներում մեղադրվողների գույքի՝ առանց վճռի բռնագաձման մեխանիզմներ կստեղծվեն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.