Վրաստանի դեսպանը 48 ժամվա ընթացքում պետք է լքի Ուկրաինան. Վլադիմիր Զելենսկի |hetq.am|

hetq.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այդ երկրի արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է կանչել Վրաստանի դեսպանին և հայտնել այն մասին, որ վերջինս Ուկրաինան լքի 48 ժամվա ընթացքում։ Այդ մասին Ուկրաինայի նախագահը գրառում է արել տելեգրամյան իր ալիքում։

«Այսօր ես հանձնարարել եմ արտաքին գործերի նախարարությանը կանչել Ուկրաինայում Վրաստանի դեսպանին, վճռական բողոք արտահայտել նրան և առաջարկել Ուկրաինան լքել 48 ժամվա ընթացքում՝ իր մայրաքաղաքում խորհրդակցությունների անցկացման համար»,- գրել է Զելենսկին։

Վերջինս վրացական իշխանություններին կոչ է արել Ուկրաինային հանձնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, որն ունի ուկրաինական քաղաքացիություն։ Իր գրառմանը Զելենսկին կցել էր նաև Վրաստանի նախկին նախագահը լուսանկարը, որն այսօր արվել էր Թբիլիսիում դատական նիստին հեռավար մասնակցության ժամանակ։ 

Զելենսկին պնդում է, որ «Ռուսաստանը վրացական իշխանությունների ձեռքով սպանում է Սաակաշվիլիին»։ «Մենք բազմիցս կոչ ենք արել պաշտոնական Թբիլիսիին կանգնեցնել այդ ծաղրանքը և պայմանավորվել Ուկրաինային Սաակաշվիլիի վերադարձի շուրջ»,- գրել է նախագահ Զելենսկին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.