tert.am: Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի Հարավային Կովկասում կայուն խաղաղություն: Այս մասին թվիթերյան միկրոբլոգում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Երեկ ես զրուցել եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու իմ ամուր աջակցությունն Ադրբեջանի հետ խաղաղություն ապահովելու շարունակական ջանքերին։ Ուղիղ երկխոսությունը և դիվանագիտությունը միակ ճանապարհն են դեպի Հարավային Կովկասում կայուն խաղաղություն և ես հանձնառու եմ աջակցելու դրան», – գրել է պաշտոնյան: