ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ հայտնելով ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին։ Նա ընդգծել է բանակցություններում ճկունության և փոխզիջման անհրաժեշտությունը։
Պետքարտուղար Բլինքենը շեշտել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր տրանսպորտային միջոցների ազատ տարանցման անհրաժեշտությունը:
Նա ընդգծել է, որ երկու կողմերն էլ բանակցություններում պետք է դրական մղում պահպանեն տեւական և արժանապատիվ խաղաղության համար: