ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը երեկ զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ խոր մտահոգություն հայտնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կապակցությամբ։ Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Բլինքենը։
«Երեկ զրուցել եմ Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ՝ հայտնելու մեր խորը մտահոգությունը Լեռնային Ղարաբաղում հումանիտար պայմանների վատթարացման կապակցությամբ։ Միացյալ Նահանգները կոչ է անում բոլոր կողմերին շարունակել երկխոսությունը՝ կայուն խաղաղության համաձայնագրի հասնելու համար»։