Վրաստանի իշխանությունների հրապարակած զոհերի թվում այս պահի դրությամբ ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ խոսնակ |1lurer.am|

1lurer.am:

Այս պահի դրությամբ Վրաստանի իշխանությունների կողմից պաշտոնապես հրապարակված զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան: Այս մասին «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը:
 
Հիշեցնենք՝ հինգշաբթի Վրաստանի լեռնային Ռաճա-Լեչխումիի շրջանի Շովի առողջարանային քաղաքում սողանք է սկսվել, որի հետևանքով  վնասվել են կամուրջներ ու ճանապարհներ, ինչպես նաև զբոսաշրջային քոթեջներ և «Սանսեթ Շովի» հյուրանոցը։ 
 
Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի։ 30-ից ավելի մարդ անհետ կորած է համարվում: Աղետի գոտում հայտնված ավելի քան 200 մարդ տարհանվել է: Մի շարք կամուրջներ և ճանապարհներ անցել են ջրի տակ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

«Բորժոմի» գործարանի աշխատողներն անժամկետ ակցիա են սկսել |azatutyun.am|

ՀՀ-ին մատակարարվող գազի տարանցման համար «Գազպրոմ»-ից Վրաստանին վճարվող սակագինը բարձրացել է |armtimes.com|

Հնարավոր է ԱՄՆ-Վրաստան ուղիղ չվերթներ սկսվեն |aliq.ge|

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

This site is registered on wpml.org as a development site. Switch to a production site key to remove this banner.